/PanARMENIAN.Net/ 30.05.2009 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հետաձգել է Շվեդիա իր այցը` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Շվեդիայի ղեկավարության հետ տարաձայնություններից խուսափելու նպատակով: Նիկոլա Սարկոզիի վարչակազմում նշել են, որ նախագահի այցը հետաձգվել է ժամանակացույցում տեղ գտած անհամապատասխանությունների պատճառով, սակայն, ֆրանսիական Figaro թերթի հաղորդմամբ, Սարկոզին, լինելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության թշնամին, չի ցանկացել, որպեսզի այդ հարցի շուրջ տարաձայնությունները հրապարակավ ցուցադրվեն Շվեդիայի վարչապետի հետ իր հանդիպման ընթացքում: Օրերս Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտը հայտարարել էր, որ եվրոպական ընտանիքին Թուրքիայի անդամակցությունը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում Եվրամիության համար եւ հանդես է եկել Անկարայի դեմ «դռները փակելու» դեմ, գրում է Today's Zaman թուրքական թերթը:
Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել Եվրամիության անդադար ընդլայնման եւ այդ կազմակերպության կազմում Թուրքիայի ընդգրկման դեմ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին ընդգծել է, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակի «Եվրոպա առանց արժեքների»:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment