Saturday, May 9, 2009

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները բարդ ընթացք են ունեցել, Կուշներ

Tert.am. 8-5-2009- Պրահայում անցկացվող Եվրամիության «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարդ ընթացք են ունեցել։ Այդ մասին Эхо Москвы-ին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները։ Ըստ վերջինիս՝ «կողմերի միջև շատ տարաձայնություններ կան։ Յուրաքանչյուրը իր քաղաքական ուղեգիծն է տանում և միևնույն սյուժեների դեպքում տարբեր կերպ արձագանքում»։ Սակայն, ինչպես ընդգծել է Կուշները, «պետք չէ ընկրկել, առջևում դեռ երկար աշխատանք է սպասվում նախագահներ Ալիևի և Սարգսյանի միջև»։

No comments: