
/PanARMENIAN.Net/ 05.05.2009 - ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ վաղեմի եւ հուսալի են: Նախագահ Օբամայի վարչակազմը հավատարիմ է դրանց ընլայնմանը, խորացմանն ու Հայաստանի հետ աշխատանքին` օգնելով նրան զարգացմանը ձգտելու գործում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպմանը: «Շատ լավ է, որ Դուք այստեղ եք, պրն նախարար, եւ ես անհամբերությամբ սպասում եմ մեր բանակցություններին»,- ընդգծել է Քլինթոնը:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ներկայիս հանդիպումը հարմար առիթ է երկկողմ հարաբերություններում առաջընթացի եւ քննարկվող հարցերի շրջանակի ընդլայնման համար: «Մենք լի ենք Միցյալ Նահանգների հետ բարեկամական եւ գործընկերական հարաբերություններն ամրապնդելու, խորացնելու եւ ընդլայնելու վճռականությամբ: Դա իմ` Վաշինգտոն կատարած այցի գլխավոր նպատակն է: Ես կցանկանայի օգտագորշել ընձեռված հնարավորությունը, որպեսզի շնորհակալություն հայտնեի ԱՄՆ վարչակազմին, պետքարտուղարին եւ Պետդեպարտամենտին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերած աջակցության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար գործադրած ջանքերի համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:
No comments:
Post a Comment