Tert.am. 29-5-2009- Ստամբուլի Շիշլիի շրջանի առաջին ատյանի քրեական դատարանը երեկ որոշում է կայացրել, համաձայն որի Մուհամեդ Կարայը դատապարտվել է 3 տարվա և 3 ամսվա ազատազրկման։ Մուհամեդ Կարայը մեղադրվում էր «Ակոս» շաբաթաթերթի աշխատակիցներին և, ընդհանրապես, հայերին 2007թ. հունվարի 25-ին՝ թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից վեց օր անց սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակներ ուղարկելու մեջ։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, Կարայը էլեկտրոնային նամակներում սպառնացել է սպանել թերթի աշխատակիցներին։
Նշենք, որ թերթի աշխատակիցների շահերը ներկայացնող փաստաբանները գրավոր կերպով հայտնել են իրենց գոհունակությունը, որ դատարանը կայացրել է երեք տարվա ազատազրկման դատավճիռ՝ այսպիսով սահմանելով նախադեպ նման հանցագործությունների համար։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, դատարանում արդեն քննվել են հինգ գործեր, որոնցով մեղադրյալները մեղադրվում էին թերթի աշխատակիցների դեմ սպառնալիքներ ներկայացնելու մեջ։ Նախքան Կարայի դատական գործը, Շիշլիի առաջին ատյանի 9-րդ քրեական դատարանը դատավճիռ էր կայացրել Զաֆեր Ֆիլիզի դեմ, ով Հրանտ Դինքի սպանությունից 12 օր անց սպառնացել էր սպանել թերթի աշխատակիցներին։ 2008թ. մարտի 20-ին նրան դատապարտել էին երեք տարվա ազատազրկման։
Միևնույն դատարանը 2007թ. հոկտեմբերին երկու տարվա ազատազրկմամբ դատապարտել էր Ռիդվան Դողանին, ով նույնպես հայազգի լրագրող Դինքի սպանությունից հետո սպառնացել էր հաշվեհարդար տեսնել թերթի աշխատակիցների հետ։ Սակայն քանի որ Դողանը նախկինում դատվածություն չի ունեցել, ինչպես նաև մեղանչել է, վերջինիս դատավճիռը կառճվել են։
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment