Sunday, May 31, 2009

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահի հետ

/PanARMENIAN.Net/ 30.05.2009 - Երեւանում ընթանում է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանի պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) իրենց այցի ընթացքում երկրորդ անգամ հանդիպում կունենան ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահները Երեւան են ժամանել Բաքվից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում հունիսի 4-ին կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար:

No comments: