Thursday, May 28, 2009

Հայաստանի նախագահը շնորհավորել է Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

/PanARMENIAN.Net/ 27.05.2009 - Առաջին Հանրապետության օրվա հետ կապված հայ ժողովրդին է դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է, որ 1918-ի մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն է: «Մայիսյան հերոսամարտերը անվերապահ միասնության վառ օրինակ են դարձել, եւ ես համոզված եմ, որ ազդեցություն կունենան շատ սերունդների վրա, ինչպես որ ազդել են մեզ վրա Արցախի ազատագրական պայքարում»,- ասվում է նախագահի ուղերձում, որում նշվում է, որ այսօրվա Հայաստանը հազարամյա մշակույթի եւ քաղաքակրթության ձեռքբերումների հետնորդն է, որոնք մեզ համար ստեղծել ու թողել են մեր նախնիները: Նա միաժամանակ 21-րդ դարի երկիր է, որն այսօր հակազդում է արդի մարտահրավերներին եւ մշակում է իր քաղաքական ուղղությունը` հառելով հայացքը դեպի ապագա: Իր շնորհավորանքումՀայաստանի նախագահը դիմում է այսօրվա դեպքերին` կոչ անելով հրաժարվել ներքին թշնամանքից, որը պառակտում է ազգային միասնությունը, դիտարկել անհանդուրժողականությունը որպես չարիք: Նախագահը նշում է, որ Առաջին Հանրապետության կառավարությունը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի թույլ չտա հայ հասարակության մասնատումը գաղափարական կամ դասային հիմքի վրա: Թշնամանքի եւ անհամաձայնության սերմերն իրենց դառը պտուղները տվեցին: Լ՞ավ ենք յուրացրել մենք այդ դասերը: Ես ասում եմ, ոչ, իհարկե ոչ,- փաստում է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծում է, որ 2008-ի մարտի դեպքերը մեր ցավն են եւ բավական են այն համոզմունքի համար, որ դեռ շատ աշխատանք կա պատմության դասերը յուրացնելու գործում: Ուղերձը եզրափակվում է հայ ժողովրդին շնորհավորելով եւ մաղթելով խաղաղ երկինք, հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ մեր հայրենիքի փառքի համար:

No comments: