«Ազգ» 27-5-2009- Ըստ Panarmenian.net-ի, այդ մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա կարծիքով, հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կներառեր նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ պատմական փաստերի ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը: «Թվում էր, թե բոլոր այդ քայլերը կձեռնարկվեն մինչեւ 2009-ի աշունը: Սակայն այժմ այդ ամենը կարող է հետաձգվել մի քանի տարով: Թուրքիայի վարչապետ Էրդողանն արգելակեց մերձեցման գործընթացը, երբ մայիսի 13-ին Բաքվում հայտարարեցին, որ «սահմանը փակվել է ադրբեջանական հողերի հայկական օկուպացիայի պատճառով»: 2008-ին թվում էր, որ հայ եւ թուրք դիվանագետների դրական գաղտնի բանակցություններով Անկարան կդադարի կապել սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության հետ: Այն ժամանակ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Հարավային Կովկասում նոր տրանսպորտային ու հաղորդակցային ուղիներ կբացվեին: Այդ գործընթացին սատարում էին ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ն: Թուրքիայի համար նախկին սխալ քաղաքականության մերժումը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ենթադրում է Հարավային Կովկասում ռազմավարական խաղացող դառնալու հնարավորություն: Թուրքիան շահագրգռված է սատարելու ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի գործընթացին, սակայն չի կարող լինել այդ գործընթացի չեզոք մասնակիցը, քանի որ բացահայտ սատարում է հակամարտության կողմերից մեկին: Ահա թե ինչ պետք է Թուրքիան բացատրի Ադրբեջանին «Մեկ ժողովուրդ` երկու պետություն» ազգայնամոլական կարգախոսը բացականչելու փոխարեն, գրում է Սաբինա Ֆրեյզերը:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment