/PanARMENIAN.Net/ 29.05.2009 - «Ազերէներժի» ԲԸ փոխնախագահ Մարլեն Ասկերովը հայտնել է, որ անցյալ տարի Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվեցին էներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի նախագծի սխեմայի մասին, բայց Ադրբեջանի մոտ «նկատողություններ են ծագել այդ աշխատանքի հանդեպ»:
«Նրանք (ՌԴ եւ Իրանը` հեղ.) հաշվարկային սխեմայի մեջ ներառել են Հայաստանը: Սակայն, ստորագրելով բնապահպանության ճանապարհային քարտեզը, մենք պարտավորվեցինք մեր տարածքով էկոլոգիապես ոչ մաքուր մթերք չթողնել: Հայկական ԱԷԿ-ը Հայաստանում հիմնական էլեկտրաէներգիայի արտադրողն է, նախագծվել է 70-ականների վերջին - 80-ականների սկզբին եւ կառուցվել 80-ական թթ.: Այդ ժամանակ նախագծման համար նորման 8-բալ սեյսմակայունությունն էր, իսկ այսօր այդ մակարակը բարձրացվել է մինչեւ 9 բալ: Այդպիսով, Հայկական ԱԷԿ-ը չի համապատասխանում սեյսմականության հաշվարկի վերաբերյալ բնապահպանության պահանջներին: Նա պոտենցիալ կերպով էկոլոգիապես վտանգավոր է Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի համար: Մենք առաջարկում ենք Հայաստանը չընդգրկել նախագծի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել այդ ԱԷԿ շուրջ աշխատանքը»,- ասել է Մ.Ասկերովը:
Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգոհամակարգերի միավորման մասին հարցը քննարկվում է 2002-ից, հաղորդում է abc.az-ը:
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment