Tuesday, June 9, 2009

Ընդդիմության հետագա գործողությունների ծրագիրը հայտնի կդառնա հունիսի 12-ին, ՀԱԿ

Tert.am.8-6-2009- Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը, խոսելով իրենց կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթի մասին, նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրած փաստաթղթի բովանդակությանը չի ցանկացել անդրադառնալ։ Բացի այդ, Պատվական Հովակիմյանը ԿԸՀ-ին և հատկապես ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին մեղադրեց՝ նշելով, որ նա լծված էր այդ ամբողջ կեղծիքները կոծկելուն։ Ասուլիսին ներկա ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ավետիս Ավագյանն էլ, անդրադառնալով ընտրություններին, ասաց. «Մի բան հստակ է, որ այս իշխանությունները արդար, ազատ և օրինական ընտրությունների միջոցով որևէ շանս չունեն Հայաստանում վստահության քվե ստանալու։ Ինչու եմ համոզված ասում... քանի որ այն հանցագործությունների, ընտրակեղծիքների շարքը, որ արվել էր այս անգամ, աննախադեպ էր։ Ընտրակեղծիքներ կատարելուն ընդգրկված է եղել ամբողջ պետական համակարգը՝ ՊՆ, Ոստիկանություն, դատարաններ»։ Իսկ լրագորղների այն հարցին, թե ինչ է անելու այս պարագայում ՀԱԿ–ը, Ավետիս Ավագյանը պատասխանեց, որ դրա մասին կիմանանք հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ։

No comments: