
Tert.am. 12-6-2009- Այս տարվա ընթացքում կներկայացվի մեկժամանոց փաստագրական ֆիլմ, որը նվիրված է Հայաստանի զբոսաշրջությանը: Այս մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքերով` այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանում զբոսաշրջությունը պրոպագանդելու նպատակով: Ֆիլմն իրենից ներկայացնում է Հայաստանի պատմությունը, մշակույթը և զբոսաշրջության հնարավորությունները: Բացի այդ, ֆիլմում տեղ են գտել նաև երկրի մասին պատմող մի քանի գովազդային հոլովակներ:
Ապրեսյանն ավելացրել է, որ ֆիլմը ցուցադրվելու է բոլոր մայրցամաքներում: Արդեն երկու հեղինակավոր հեռուստաընկերություններ արդեն հետաքրքրվել են ֆիլմը ձեռք բերելու և հեռարձակելու վերաբերյալ: Դրանցից մեկն իսպանական TVE հեռուսաընկերությունն է, որն ունի մոտ 450 միլիոնանոց լսարան, իսկ երկրորդը` սկանդինավյան հեռուստաընկերություն է:
Էկանոմիկայի նախարարության ներկայացուցչը տեղեկացրել է, որ ֆիլմ նկարահանելու նախաձեռնությունը պատկանում է գերմանական հեռուստաընկերությանը, որն էլ զբաղվում է նման ֆլիմերի նկարահանմամբ:
Ավելացնենք, որ ֆիլմի նկարահանման համար պետբյուջեից տրամադրվել է 225 հազար եվրո:
Նշենք, որ հայկական տուրիզմը պրոպագանդող հեռուստանախագծերի նկարահանումները սկսվել են 2006թ.: 2006-2007թթ Հայաստանի մասին պատմող տեսահոլովակները սկսել են ցուցադրվել CNN և Euronews հեռուստաալիքներով:
No comments:
Post a Comment