Saturday, June 13, 2009

ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ ԱՐԵՑԻՆՔ, ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴԵՆ ԽՈՍԵԼ

«Լրագիր» 12-6-2009-Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի ավագանու նիստում Գագիկ Բեգլարյանի երդմնակալության արարողությանը: Նա հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես ասել է. “Կարծում եմ, որ այս ընտրություններից մենք դուրս եկանք երեք կարեւոր ամփոփումներով. առաջին` մենք կարող ենք եւ այսուհետ պետք է կազմակերպենք լավ ընտրություններ, որտեղ արատավոր երեւույթները հաջորդաբար արմատախիլ կարվեն, որտեղ քաղաքական ուժերը կկարողանան մղել քաղաքակիրթ պայքար: Այս ընտրություններն ուսանելի օրինակ էին, եւ մենք պարտավոր ենք դասեր քաղել, պարտավոր ենք հաջորդ մեծ նշանակություն ունեցող ընտրություններին գնալ կազմ ու պատրաստ, որպեսզի կարողանանք շատ լավ ընտրություններ անցկացնել եւ ստանալ մեր ժողովրդի ու միջազգային հանրության գնահատականը` ոչ թե հիմնականում, այլ մեծապես կամ ամբողջովին համապատասխանում էին միջազգային չափանիշներին, երկրորդ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի նկատմամբ որեւէ ոտնձգություն, որեւէ խախտում ու անօրինականություն անպատասխան ու անարձագանք չի մնալու: Ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքը մեր արժեքային համակարգում պետք է դառնա անվիճարկելի սկզբունք: Չի հանդուրժվելու որեւէ անօրինականություն` լինի դա ընտրական հանձնաժողովի անդամի, թե շարքային ընտրողի կողմից, երրորդ` մենք կկարողանանք հաջողություններ արձանագրել այն ժամանակ, երբ նպատակաուղղենք Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացմամբ ու ամրապնդմամբ հետաքրքրված բոլոր ուժերի ջանքերը, եթե ունենանք հստակ նպատակ ու խոսենք միեւնույն` համագործակցության ու փոխըմբռնման լեզվով: Մեր նպատակն է, որ Հայաստանում ամրանա մասնակցային ժողովրդավարությունը, որ ընտրությունները լինեն ոչ թե քաղաքական լարվածության ինչ-որ առանձնահատուկ պահ, ոչ թե փորձություն մեր պետության ու պետականության համար, այլ իշխանության ու քաղաքական ուժերի համար աշխատանքային հասունության եւ իրենց ծրագրերի պահանջվածության քննություն”:

No comments: