
/PanARMENIAN.Net/ 12.06.2009 - Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ իր կարծիքով Հայաստանում տարեվերջին տնտեսական աճի անկումը հասնելու է 6-12 տոկոսի: «Ես ցավում եմ, որ կառավարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում 6 տոկոս անկումը կանխելու համար, այլ նաեւ իր քաղաքականությամբ ավելի է վատացնում իրավիճակը»,- հայտարարել է նա:
Մեկնաբանելով Մոսկվայում երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում տարեվերջին սպասվում է 1-2 տոկոս տնտեսական աճ, Հրանտ Բագրատյանը նշել է, որ երբեմն զարմանում է, որ այնպիսի խելացի մարդ, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, թույլ է տալիս իրեն այդպիսի ոչ պրոֆեսիոնալ արտահայտություններ:
Բագրատյանի խոսքերով, համաշխարհային տնտեսական ճգնաժամն անկում է ապրելու ոչ վաղ, քան 2010-ի վերջը, 2011-ի սկիզբը: «2010-ի վերջում Երեւանում որոշակի բարելավում կսկսվի, որը հետո կարտահայտվի Ռուսաստանում, եւ միայն հետո հնարավոր կլինի կանխատեսել, թե ինչ կլինի Հաայստանի հետ»,- հայտարարել է Բագրատյանը:
No comments:
Post a Comment