Wednesday, June 24, 2009

Թուրքիան կհարգի Իրանի ժողովրդի ցանկացած որոշումը

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - Հանդարտությունն Իրանում չափազանց կարեւոր է տարածաշրջանի կայունության համար եւ Թուրքիան հուսով է, որ հակամարտող կողմերը փոխզիջման կգան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Ստամբուլում: «Իրանը չափազանց կարեւոր է մեզ համար, նա մեր հարեւաններից մեկն է, մենք բարդ անցյալ ենք ունեցել: Մենք հավատում ենք, որ Իրանն իր մեջ ուժ կգտնի առողջացնելու համար իրավիճակն երկրում խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով: Թուրքիան կհարգի Իրանի ժողովրդի ցանկացած որոշումը»,-ասել է Դավուդօղլուն, հաղորդում է Anatolian News Agency-ն:

No comments: