Wednesday, June 24, 2009

Սարկոզին դեմ է արտահայտվել Ֆրանսիայում փարանջա կրելուն

Tert.am.23-6-2009- Խորհրդարանին հղած իր առաջին հատուկ ուղերձում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կտրականապես դեմ է արտհայտվել, որպեսզի երկրում մահմեդականները փարանջա կրեն: Ներքին քաղաքականությանը նվիրված իր խոսքում, Սարկոզին հայտարարել է, որ փարանջան նվաստացնում է կանանց արժանապատվությունը և «նրանց անազատ դարձնում»: Նա նաև ողջունել է խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որպեսզի քննարկվի` արդյոք արժե արգելք դնել հասարակական վայրերում փարանջա կրելու վրա: Նշենք, որ 2004թ. Ֆրանսիան արգելել էր պետական դպրոցներում գլուխը և պարանոցը ծածկող հիջաբ կրելը, հաղորդում է BBC–ն։ Այս արգելքը թեժ քննարկումների առարկա էր դարձել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտասահմանում:

No comments: