Tert.am 19-6-2009- ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ անձնակազմի 60-ամյա հրամանատարը մահացել է ինքնաթիռի ղեկի առջև նստած: «Boeing-777»-ը, ինչպես հաղորդում է CNN-ը, իրականացնում էր Բրյուսել-Նյուարկ չվերթը: Ինքնաթիռում գտնվել են 247 ուղևոր: Օդաչուն ավելի քան 32 տարի աշխատել է Continental Airlines ավիաընկերությունում: Նրա մահից հետո ինքնաթիռի կառավարումն իրենց վրա են վերցրել օգնական օդաչուներ:
Ինքնաթիռի ուղևորներից մեկը՝ բժիշկ-սրտաբան, տեղեկացրել է, որ օդաչուն մահացել է սրտի հանկարծակի կանգ առնելու պատճառով: Երկու օդաչուներին հաջողվել է նորմալ վայրէջք իրականացնել:
Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, որ 2007թ. նման պատահար էր տեղի ունեցել Տեխասից Մեքսիկա ընթացող չվերթներից մեկի ժամանակ։ Ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել այն բանից հետո, երբ օդաչուներից մեկն իրեն վատ էր զգացել:
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment