/PanARMENIAN.Net/ 19.06.2009 - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «ԼՂՀ ժողովրդի, իշխանությունների եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում տարած փայլուն եւ համոզիչ հաղթանակի համար: Համոզված եմ, որ հմուտ ղեկավարի Ձեր փորձն եւ գիտելիքները, ուժն ու եռանդն ըստ ամենայնի կծառայեն Իրանի Իսլամական Հանրապետության հետագա զարգացման ու բարգավաճման գործին»:
Արցախում բարձր են գնահատում Ձեր հավասարակշռված մոտեցումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ համոզված եմ, որ Ձեր նախագահության տարիներին էլ ավելի կընդլայնվեն մեր բարեկամ ժողովուրդների փոխհարաբերությունները, որը մեծապես կնպաստի տարածաշրջանում խաղաության եւ կայունության հաստատմանը»,- հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը:
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment