Tert.am 19-6-2009- «Ոսկե ծիրան» վեցերորդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն են լինելու կինոգործիչներ տարբեր երկրներից։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է փառատոնի արտ-տնօրեն Սուսաննա Հարությունյանը, պատվավոր հյուրերի թվում է ֆրանսահայ պրոդյուսեր Ալան Թերզյանը։ Հենց «Առաջին շրջան» ֆիլմը, որի պրոդյուսերը Թերզյանն է, կբացի փառատոնը։ Արտ-տնօրենը նշել է, որ Թերզյանն առաջին անգամ է լինելու Հայաստանում։
Բացի «Առաջին շրջանից», երևանյան հանդիսատեսին կներկայացվի նաև Թերզյանի «Ծրագրերի փոփոխություն» վերջին աշխատանքը։ Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 14-ին «Ֆրանսիայի օրը» կբացվի հենց այդ կինոնկարով։
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում Հարությունյանը նշել է նաև ամերիկացի անկախ ռեժիսոր Ռոբ Նիլսոնին, ով թվային կինոյի հիմնադիրն է, լեհ ռեժիսոր Յեժի Սկոլիմովսկուն, ով սկսել է իր կարիերան հայտնի լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկու հետ։
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են նաև ռուս ճանաչված դերասանուհի Տատյանա Դրուբիչը, ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը, Ռոման Բալայանը և Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ֆիլմերի պրոդյուսեր Անահիտ Նազարյանը։
Արտ-տնօրենը նաև հավելել է, որ պատվավոր հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր։ Բացի այդ, ցուցադրվելու են նաև դրանց ռետրոսպեկտիվները։
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment