Friday, June 19, 2009

Այսօր Իրանում կանցկացվեն նոր ցույցեր

Tert.am. 18-6-2009- Այսօր Իրանում սպասվում են ընդդիմության նոր ցույցեր: Նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավին հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հինգշաբթին համարել անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվածների հիշատակի օր։ Այդ մասին հաղորդում է BBC-ին։ Մուսավին առաջարկել է իր կողմնակիցներին անցկացնել խաղաղ ցույցեր կամ էլ հավաքվել մզկիթներում Թեհրանում սպանված ութ մարդկանց՝ հարգանքի տուրք մատուցելու համար։ Հարկ է նշել, որ Իրանում ցույցերը չեն դադարում արդեն մի քանի օր շարունակ։ Ըստ խոշոր միջազգային լրատվամիջոցների՝ Թեհրանում լրագրողներն աշխատում են խիստ սահմանափակումների պայմաններում։ Թղթակիցները չեն կարողանում լուսաբանել չարտոնագրված հավաքները և ազատ երթևեկել Թեհրանում։

No comments: