Friday, June 19, 2009

ԱՄՆ. Թուրքիայի ու Հայաստանի մերձեցումը պետք է խթան հանդիսանա Բաքու-Երեւան հարաբերությունների համար

/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Թուրքիայի ու Հայաստանի մերձեցումը պետք է խթան հանդիսանա Բաքու-Երեւան հարաբերությունների համար, ասել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին քաղաքականության գծով կոմիտեի Եվրոպայի գծով ենթակոմիտեի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը (Ֆլորիդա): «Ամերիկան մեծապես կարեւորում է երկու գործընթացները, սակայն բոլոր կողմերը, հատկապես Ադրբեջանն ու Հայաստանը, պետք է խիզախություն դրսեւորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է կոնգրեսականը: Եթե տարածաշրջանը կայուն լինի, ապա «կաճի Հարավային Կովկասի դերը միջազգային անվտանգության հարցում», ասել է Վեքսլերը, որն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահն է, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

No comments: