Tert.am.8-6-2009- Կոտայքի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի վարիչի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։
Ինչպես հաղորդում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, վերանայելով «Հայաստանի Ազգային Պատկերասրահ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղում տեղի ունեցած գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը՝ Կոտայքի մարզի դատախազությունը պարզել է, որ մասնաճյուղի վարիչ Մ. Վարդանյանը չի կատարել իր պարտականությունները, չի կազմակերպել պատկերասրահի շենքի պահպանությունը։ Ընդհակառակը՝ թույլատրել է շենքի պահպանությունն իրականացնող պահակներին գիշերային ժամերին չկատարել իրենց պարտականությունները։
Արդյունքում՝ օգտվելով այն հանգամանքից, որ գիշերային ժամերին պատկերասրահում հսկողություն չի իրականացվում՝ 2009թ. մարտի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք, կոտրելով պատկերասրահի կողային մասի ապակին, մուտք են գործել Հրազդան քաղաքի «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ի շենք և գողացել ընդհանուր արժողությամբ 28 միլիոն 750 հազար դրամի թվով 18 գեղանկար։ Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական վարչությանը։
Tuesday, June 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment