Tuesday, June 9, 2009

Երեւանում հարգել են արցախյան պատերազմի ազատամարտիկների հիշատակը

/PanARMENIAN.Net/ 06.06.2009 - Այսօր Երեւանում հարգել են Արցախի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակը: Միջոցառումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Շենգավիթի համայնքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որտեղից հայրենակիցներին օգնելու է շտապել կամավորականների ջոկատը: Միջոցառման մասնակիցները զոհվածների հարազատների հետ միասին այցելել են Եռաբլուր, որտեղ ծաղիկներ են դրել զոհվածների շիրիմներին, այնուհետեւ հարգել են նրանց հիշատակը Շենգավիթի ազատամարտիկների հուշարձանի մոտ: Մարտի ժամանակ Արցախի գյուղերից մեկի պաշտպանության ժամանակ, 1994թ. ապրիլի 21-ի լուսադեմին Շենգավիթի 1-ին ջոկատի 14 մարտիկներ ընկան հերոսի մահով` հակառակորդի հետ անհավասար մարտում: Նրանք հողի հանձնվեցին հունիսի սկզբին, երբ տեւական բանակցություններից հետո նրանց մարմինները հաջողվեց վերադարձնել հայրենիք:

No comments: