Wednesday, June 24, 2009

Մեծ Բրիտանիան տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքները

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է անկայուն իրավիճակի պատճառով տարհանել Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցների ընտանիքները: «Շարունակվող բռնությունները որոշակի սպառնալիք են ներկայացնում մեր քաղաքացիների ընտանիքների համար, որոնք չեն կարող նորմալ կյանք վարել»,-ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Իրանում արդեն շուրջ մեկ շաբաթ է շարունակվում են ընդդիմության կողմնակիցների բողոքի ցույցերը հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություննրի արդյունքնեի դեմ: Ընտրություններում պարտված ընդդիմադիր-բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին պահանջում է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները: Իրավիճակը Թեհրանում եւ Իրանի այլ խոշոր քաղաքներում սրվում է: Ասվում է ոստիկանության կողմից ուժի կիրառման եւ ցուցարարների կողմից պետական հաստատութնունների վրա հարձակումների մասին, հաղորդում է «Ռոյթերսը»:

No comments: