
Tert.am.8-6-2009- ԱՄՆ-ում շուտով կարող է բացվել պետականորեն արտոնագրված առաջին իսլամական քոլեջը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Եթե երկար տարիներ մշակվող նախագիծը համաձայնեցվի, ապա «մահմեդական Ջորջթաունը» կբացվի արդեն 2010թ. աշնանը: Նախագծի մշակմամբ զբաղվել են մի խումբ ամերիկացի մահմեդականներ` երկու ազդեցիկ աստվածաբանների գլխավորությամբ:
Զաիդ Շաքիր հոգևոր առաջնորդի (նկարում) և Հազմա Յուսուֆ շեյխի մտահաղացմամբ` Զայթունա քոլեջում ուսուցանելու են իսլամ և հումանիտար գիտություններ:
Եթե քոլեջի գաղափարը կյանքի կոչվի, ապա այստեղ չորս տարվա դասընթացներ կկազմակերպվեն երկու մասնագիտություններով` արաբերեն և իսլամական ու աստվածաբանական ուսումնասիրություններ:
No comments:
Post a Comment