Saturday, June 20, 2009

Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա սպասվող այցի ժամանակ կարելի է փոփոխություններ ակնկալել

Tert.am 19-6-2009- Հայ-թուրքական գործընթացում կարող են և պետք է փոփոխություններ լինեն, այսօր հայտարարել է Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իկանդարյանը: «Նախագահը պետք է գնա ֆուտբոլային հանդիպմանը, և այդ խաղից առաջ, այդ խաղի ընթացքում պետք է ինչ-որ բան տեղի ունենա, քանի որ այստեղ ակնհայտ լճացում է»,- ավելացրել է նա: Քաղաքագետը նշել է, որ այդ գործընթացում առկա է ինչպես ԱՄՆ-ի ճնշումը Անկարայի վրա, այնպես էլ թուրքական կողմի ակտիվությունը, այդ իսկ պատճառով, Իսկանդարյանի խոսքերով, հնարավոր է, ծայրահեղ դեպքում, ինչ-որ փոփոխությունների սպասել: Փորձագետը հերթական անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հայտարարությունները միշտ էլ տարաբնույթ են եղել: Նա կարծում է, որ մի հայտարարությունն ուղղված է եղել Հայաստանին և Արմուտքին, մյուսները` թուրք ազգին և Ադրբեջանին: Եվ մեկը, և մյուսը, քաղաքագետի կարծիքով, միշտ առկա են եղել: «Եթե հետևենք թուրքական մամուլին, ապա պարզ կդառնա, որ նրանք աշխատում են երկու դաշտում,- հայտարարել է Իսկանդարյանը:- Պարզապես մի դաշտը ժամանակ առ ժամանակ մեծանում է, մյուսը` փոքրանում, կամ հակառակը»: Եվ դա, Իսկանդարյանի խոսքերով, պայմանավորված է Թուրքիայի ներքաղաքականիրավիճակով: «Թուրքիայում գարնանը կայացած ընտրություններից հետո, երբ ազգայնամոլները մի քանի ձայն ավելի հավաքեցին, քան սպասում էր իշխող կուսկացությունը, ուժեղացան այն հայտարարությունները, որոնցում կան, այսպես ասած, հակահայկականության բաղադրիչներ և ավելի շատ ադրբեջանական ուղղվածություն»:

No comments: