Tert.am 19-6-2009- Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին Իրանում հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված 85% աննախադեպ մասնակցությունը որակել է որպես «քաղաքական երկրաշարժ թշնամիների համար»:
Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ այս ընտրություններին ցուցաբերած մասնակցությունը (ավելի քան 40 միլիոն իրանցի), ապացուցում է մարդկանց հավատարմությունն իսլամական ավանդույթներին:
Ուրբաթօրյա աղթոքի ժամանակ ժողովրդին դիմելիս` Խամենեին ասել է, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններն ապացուցում են իրանական ժողովրդի` ազգի ապագայի որոշելու հանդեպ ցուցաբերած «առողջ դատողությունը»:
Խամենեյին ավելացրել է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են ընտրություններին, ապացուցել են իրենց «քաղաքական գիտակցությունը և պատասխանատվությունը» աշխարհում ձևավորված քաղաքական ավանդույթների հանդեպ:«Իսլամական հանրապետությունն անկասկած երբեք չի վաճառելու իր ժողովրդի ձայները»,- ասել է Ալի Խամենեին` ավելացնելով, որ իրավական համակարգը երբեք թույլ չի տա, որպեսզի Իրանում ընտրաթերթիկների քանակի իրական պատկերը կեղծվի:
Այաթոլլահ Խամենեին, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ պնդել է, որ ընտրությունների արդյունքների համար պատասխանատու խորհուրդը պետք է ուսումնասիրի ընտրությունների արդյունքներից դժգոհ թեկնածուների բողոքները:
Առաջնորդը նաև նախագահի բոլոր թեկնածուներին խորհուրդ է տվել իրենց բողոքները ձևակերպել իրավական աղբյուների հիման վրա` կոչ անելով դադարեցնել փողոցային ցույցերը: Խամենեին նաև արտասահմանյան մամուլին զգուշացրել է զերծ մնալ երկրի վիճակն ապակայունացնող տեղեկություններ հրապարակելուց` դրանում մասնավորապես մեղադրելով Մեծ Բրիտանիային։
Առաջնորդն ասել է, որ եկել է մրացակցությանը վերջ տալու ժամանակը` ընդգծելով, որ այժմ բոլորը պետք է համախմբվեն ընտրված նախագահի շուրջ:
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment