
/PanARMENIAN.Net/ 06.06.2009 - «Ոսկե Ծիրան» փառատոնը սկսում է մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցադրությունները: Փառատոնի գործունեության, մրցութային ծրագրերի, ֆիլմերի լուսաբանումն առավել արդյունավետ դարձնելու համար մինչեւ փառատոնի սկսվելը լրագրողները հնարավորություն կստանան դիտել մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերը:
Ցուցադրությունները կսկսվեն հունիսի 8-ից` երկուշաբթի օրվանից: Ամեն օր, բացի կիրակիից, ժամը 19:30-ից Մոկսվա կինոթատրոնի տեսասրահում լրագրողները հնարավորություն կունենան դիտել փառատոնի այս տարվա ֆիլմերը:
Լրագրողների համար ցուցադրությունները կշարունակվեն մինչեւ հունիսի վերջը, անհրաժեշտության դեպքում` նաեւ մինչեւ փառատոնը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Օրական կցուցադրվի մեկ կամ ավելի ֆիլմ` կախված տեւողությունից:
Փառատոնը բաղկացած է երեք հիմնական ծրագրերից` խաղարկային եւ վավերագրական կինոյի միջազգային մրցույթը, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» մրցույթը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Այս տարի փառատոնին կմասնակցի շուրջ 300 ֆիլմ 60 երկրից:
No comments:
Post a Comment