Tert.am- 25-8-2009- Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հերքել է «Իրավունք de facto» թերթի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ինքը և նավթային մագնատ Վագիթ Ալեքպերովը «Ամենակարող Ռուբիկ» հաղորդումը մի քանի անգամ եթեր հեռարձակվելուց հետո այցելել է «Առաջին ալիք»-ի ղեկավար Կոնստանտին Էռնստին և առաջարկել համանման ադրբեջանական նախագիծ սկսել:
«Ես օգոստոսի սկզբից հանգստանում եմ Թուրքիայում: Աշխատանքս սկսելու եմ միայն սեպտեմբերի 8-ից: Նման անվանումով հաղորդում ես դեռևս չեմ տեսել և «Առաջին ալիքին» նման խնդրանքով չեմ դիմել»,- 1news.az-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաղորդել է Բյուլբյուլօղլին:
Հիշեցնենք, որ հաղորդման գլխավոր հերոսը ՇԱՐՄ ընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանն է, ով հաղորդման ընթացքում հյուրասենյակում զրուցում է հյուրերի հետ, իսկ նրանց զրույցին պարբերաբար միանում են Ռուբիկի ընտանիքի անդամները:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment