Wednesday, August 26, 2009

Իրանի և Թուրքիայի առԵՎտրաշրջանառության ծավալները խիստ կրճատվել են

Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է 2 մլրդ 450 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արձանագրվել է 51 տոկոսանոց անկում: Այս մասին հայտնում է թուրքական .«Զաման» («Zaman») օրաթերթը: «Թուրք-իրանական առևտրաշրջանառության անկումը սկսվել է 2008-ի սեպտեմբերից: Իրանի պաշտոնական լրատվական գործակալության` «ԻՌՆԱ»-ի («IRNA») մեկնաբանմամբ, դա պայմանավորված է միջազգային շուկայում էներգակիրների գնանկման, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Բացի այն, որ կրճատվել է Իրանից ներմուծվող էներգակիրների ծավալը, նվազել է նաև Իրան արտահանվող թուրքական ապրանքների քանակը»,- տեղեկացնում է պարբերականը` մանրամասնելով, որ հունիս ամսին Թուրքիայից Իրան կատարվող արտահանումը կազմել է 165 մլն, իսկ Իրանից Թուրքիա` 382 մլն դոլար: Աղբյուր` Panorama.am - 25-5-2009

No comments: