Saturday, August 8, 2009

ՀՀ նախագահի Թուրքիա այցի վերաբերյալ Երեւանում հնչող ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի

/PanARMENIAN.Net/ 07.08.2009 - «2009թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելելու վերաբերյալ հայկական քաղաքական դաշտում հնչող դրական կամ բացասական կարծիքները տրամաբանական են եւ գոյության իրավունք ունեն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, եթե Հայաստանի նախագահի այցը դիտարկենք որեւէ այմանավորվածությունների ենթատեքստում, որոնք թուրքական կողմը չի կատարել, ապա Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա տեղին չէ: Մելքոնյանի խոսքով, կա մեկ այլ տեսակետ, որը շրջանառվում է թուրքական մամուլում, եւ որի համաձայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստան էր ժամանել առանց որեւէ նախապայմանների, իսկ այժմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է նախապայմաններ առաջադրում: «Այդ առիթով ցանկանում եմ նշել, որ մինչեւ վերջին օրը Գյուլը պաշտոնապես չէր հայտարարում իր այցի մասին եւ Հայաստան ժամանեց այդ թվում նաեւ ռուս-վրացական հակամարտության առիթով, այսինքն` նրա այցը պայմանավորված էր արտաքին քաղաքական գործընթացներով»,- ընդգծել է Ռ.Մելքոնյանը:

No comments: