Tert.am. 25-8-2009- Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը չի ընդունել իր մեղքը և հայտարարել, որ ինքը չի կեղծել միգրացիոն փաստաթղթեր, որոնք պետք է օգնեին անօրինական ներգաղթյալներին խուսափել արտաքսումից ԱՄՆ-ից, հայտնում է Associated Press-ը։
Նախնական լսումները, որոնց ընթացքում Ղալումյանը հայտարարել է իր անմեղության մասին, ընթացել են Կալիֆորնիա նահանգի Սանտա Անայի դաշնային դատարանում օգոստոսի 24-ին։ Նշենք, որ ևս չորս կասկածյալներ, ում հետաքննությունը համարում է Ղալումյանի հանցակիցներ, նույնպես չեն ընդունել իրենց մեղքը։
Հիշեցնենք, որ Նորայր Ղալումյանը, ով 1999-ից մինչև 2003թ. եղել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս, ձերբակալվել էր 2009թ. հուլիսին։ Ըստ քննության տվյալների՝ Ղալումյանն ու իր հանցակիցները տրամադրել են հայերին, ում սպառնացել է արտաքսում ԱՄՆ-ից, կեղծ նամակներ, որոնց համաձայն Հայաստանի իշխանությունները չեն կարող ձևակերպել վերջիններիս համար մուտքի արտոնագիր։ Նշենք, որ մուտքի արտոնագրերի բացակայությունը որպես խոչընդոտ կարող էր հանդիսանալ անօրինական ներգաղթյալների արտաքսման համար։
Կեղծ նամակները տրամադրվել են հայերին 35 հազ. ԱՄՆ դոլարի դիմաց։ Ղալումյանի ձերբակալությունից հետո հաղորդվում էր, որ նախկին հյուպատոսն ու իր հանցակիցները վաճառել են մի քանի տասնյակ նման նամակներ։ Նշենք, որ Ղալումյանին ու չորս հանցակիցներին ազատ են արձակել գրավի դիմաց։ Դատական լսումները կշարունակվեն հոկտեմբերի 6-ին։
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment