News.am-26-8-2009- Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղադրված վրանում հանդիպել են տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչները, որոնք Ռամադանի կապակցությամբ բարեկամության եւ խաղաղության հայտարարություն են արել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի սեղանի շուրջ են հավաքվել Տրդատ Ուզունյանը՝ հայկական պատրիարքությունից, ասորական համայնքի պատրարք Յուսիֆ Չեթինը, ասորական կաթոլիկ համայնքի ղեկավար Յուսիֆ Սաղը, հունական հայրապետարանից Փաիսիոս Կոկինակին, Շիշլիի մուֆտի Ահմեթ Տուկարը եւ այլք։
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի հայկական էջի խմբագիր Սարգիս Սերոբյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռամադանի կապակցությամբ թուրքերը վրանների վրա սեղաններ են գցում, եւ այդ հավաքույթներին երբեմն մասնակցում են այլ համայնքների նեկայացուցիչները: «Այդ հավաքներուն երբեմն ալ հայ եկեղեցականները ներկա կըլլան»,- նշեց խմբագիրը:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment