Tert.am. 25-8-2009- Ռուս-վրացական պատերազմի իրական հաղթողներն են Չինաստանը և Թուրքիան, գրում է Foreign Policy բուլղարական հրատարակության գլխավոր խմբագիր Իվան Կրաստևը:
Չինաստանը, օգտվելով այս պատերազմից, տնտեսական լծակների օգնությամբ իր քաղաքական ազդեցությունը հաստատեց հետխորհրադային տարածքում:
Թուրքիան այս պատերազմից դուրս եկավ որպես տերություն, որը տարածաշրջանի բոլոր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու կամք, հնարավորություն և իրավունք ունի: Հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը պատերազմի դրական արդյունքներից մեկի դրսևորումն է:
Հարկ է նշել, որ Անկարայի «մեղմ ուժը», ի տարբերություն Մոսկվայի, կայանում է ոչ թե Արևմուտքին հակազդելու, այլ արևմտյան մոդելին հարմարվելու մեջ` պահպանելով իր սեփական քաղաքական բնույթը, ինքնուրույնությունը և ազգային շահերը: Տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիան հմտորեն օգտագործում է իր տաբեր երեսները. դա և մահմեդական ժողովրդավարությունն է, և աշխարհիկ մահմեդական հանրապետությունը, և ԵՄ անդամագրվելու թեկնածու լինելու, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր լինելու փաստը: Բացի այդ, Թուրքիան հանդես է գալիս որպես անկախ տերություն, որն ունակ է և պատրաստ է պաշտպանել իր դիրքերը:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment