/PanARMENIAN.Net/ 25.08.2009 - «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է Թուրքիա այց կատարել ինքնաթիռով», - հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը `տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ այս տարվա աշնանը Թուրքիայում կայանալիք խաղին ներկա կլինի միայն այն դեպքում, եթե արդեն այդ ժամանակ բաց լինի հայ-թուրքական սահմանը, կամ տվյալ հարցում առաջխաղացում լինի:
«Մինչեւ այդ խաղը մնացել է մոտավորապես 50 օր: Եթե Հայաստանի հարգելի նախագահը ցանկություն ունենա դիտելու խաղը, խնդրեմ, կարող է այդպես էլ անել», - ավելացրել է դեսպանը:
Դեսպանը նաեւ մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը:
«Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջխաղացումների դեպքում առաջընթաց կունենան նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Այժմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի բացակայության հետեւանքով ընդմիջվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սակայն առաջիկայում կարող են առաջխաղացումներ լինել հայ-թուրքական հարաբերություններում: Դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ», - ասել է դեսպանը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment