Wednesday, August 26, 2009

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԴԱԴԱ՞Ր

«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները չեն կարող հատվել: Ցանկացած պահի, երբ որ դա Թուրքիան որպես նախապայման դիտարկի, հայկական կողմը ընդամենը կդադարեցնի բանակցությունները: Դրա համար կան բոլոր հիմքերը»,- ասուլիսում նման համոզմունք հայտնեց Եվրոպական ինտեգրացիա հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Կիլիջի այն միտքը, թե «ԼՂՀ հակամարտությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացի պարագայում դրական զարգացումներ կարձանագրվի և հայ-թուրքական հարաբերություններում»: Որպես հիմք բանախոսը մի քանի խնդիր մատնանշեց. երրորդ երկիրը խառնվում է մի խնդրի այն դեպքում, երբ հակամարտող կողմ չէ, այդ երկիրն առ այսօր չի լուծել հայ փախստականների խնդիրը իր երկրի տարածքում, հետևաբար բարոյական իրավունք չունի անդրադառնալ Ադրբեջանի տարածքում փախստականների խնդրին, այդ երկիրը, երբ ինչ-որ մի հայտարարություն է արել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բանակցային գործընթացը դարձել է ավելի կոշտ: «Որևէ կերպ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական խնդիրներն իրար հետ կապելը որևէ հիմնավորում, արդարացում չունի»,- ասաց Կ. Բեքարյանն ու հավելեց, որ երբևիցե պետք չէ պատկերացնել, թե հայաստանյան որևէ իշխանություն կփորձի Թուրքիայի հետ բանակցել ղարաբաղյան խնդիրների շուրջ: Ըստ նրա, այժմ Թուրքիան հայտնվել է հետաքրքիր իրավիճակում. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դադար է, ինչը համընկնում է այն ժամանակահատվածի հետ, մինչև կլինի պատասխան ֆուտբոլային խաղը: «Հետևաբար ինչ-որ տեղ չեմ բացառում, որ միջնորդական առաքելությունները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը, միտումնավոր են ստեղծել այդ դադարը, որ Թուրքիայի կողմից հաստատվող շաղկապում ասվածը վերացնեն»,- ասաց Կ. Բեքարյանը: Աղբյուր` Panorama.am - 25-5-2009

No comments: