/PanARMENIAN.Net/ 25.08.2009 - Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ երկրի նախագահ Աբդուլա Գյուլի հանդեպ կարող է դատական հետաքննություն անցկացվել: Թուրքիայի ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Օսման Քաչմազը պահանջել է շարունակել Բարեկեցության կուսկացության «կորած տրիլիոնի» գործով դատավարությունը` հարցաքննելով Գյուլին եւ Էրդողանին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը` վկայակոչելով Anadolu-ն:
Խոսքը գնում է 1990-ական թվականների երկրորդ կեսին այն ժամանակ կառավարող Բարեկեցության կուսակցության հաշվեհամարներից անհետ կորած գումարների մասին: Գյուլը, որն այն ժամանակ կուսակցության ղեկավարներից մեկն էր, որը հետագայում ցրվել էր Սահմանադրական դատարանի կողմից Թուրքիայի իսլամացման փորձերի համար, եւ մեղադրվում էր ֆինանսական փաստաթղթերի կեղծման մեջ, պատգամավորական անձեռնմխելիություն շնորհիվ խուսափել է շուրջ վեց տարի առաջ ավարտված դատավարությունից: Գյուլն այժմ էլ անձեռնմխելիություն ունի: Ըստ Սահմանադրության, Թուրքիայի նախագահը կարող է դատարանի առջեւ կանգնել միայն հայրենիքի դավաճանության համար:
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment