Tert.am. 25-8-2009- Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետաքննում է երկրի փոքր քաղաքներից մեկում կանացի ներքնազգեստի կողոպուտները։ Նման յուրօրինակ գողության գլխավոր կասկածյալն է Փրիսելի քաղաքապետ Յան Սթաֆորդը, ով արդեն ձերբակալվել է։
Լանքաշիր դքսության ծովափնյա քաղաքի կանայք ահազանգել են այն ժամանակ, երբ սկսել է անհետանալ մեծ թվով ներքնազգեստ։
Կանանցից մեկն այնքան մտահոգված է եղել, որ տեղադրել է տեսախցիկ, որն էլ «բռնացրել» է գողին հանցագործության վայրում։ Կինը ներկայացրել էր տեսանյութը տեղի ոստիկանությանը. վերջիններս ճանաչել են իրենց քաղաքապետին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սթաֆորդը մենակ էր ապրում. նա մի քանի տարի շարունակ աշխատել է տեղի քաղխորհրդում և միայն վերջերս էլ զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը։
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment