ԱՄՆ կոնգրեսում խոշոր լոբբիստական աշխատանքների վրա ծախսած ընդհանուր գումարի ծավալներով օտարերկրյա պետությունների ցանկում Թուրքիան չորրորդն է: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Քումհուրիեթ» («Cumhuriiyet») օրաթերթը` հղում անելով «Պրոպուբլիկա» («ProPublica») լրագրողական հետազոտական Կենտրոնին: Ի դեպ` նշվում է, որ «Պրոպուբլիկայի» հրապարակած տվյալների աղբյուրը Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունն է: «Թուրքիան 2008-ին ԱՄՆ կոնգրեսում լոբբիստական աշխատանքի իրականացնելու նպատակով ԱՄՆ կոնգրեսի հետ շփվել է 2268 անգամ և ծախսել 4.2 մլն դոլար: Կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբակցության նախագահ Ռոբերտ Վեքսլերն էլ ճանաչվել է լոբբիստների հետ ամենաշատը հանդիպած կոնգրեսական»,- տեղեկացնում է «Քումհուրիեթ» («Cumhuriyet»)-ը: Նշվում է նաև, որ լոբբիստական աշխատանքի համար ծախսած գումարների ծավալով առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են` 6 մլն դոլար, երկրորդում Մեծ Բրիտանիան է` 4.23 մլն դոլար, երրորդում` Ճապոնիան` 4.185 մլն դոլար: Քառյակը եզրափակում է Թուրքիան, իսկ նրան հաջորդում են Իրաքը (3.7 մլն), Մարրոկոն (3.3 մլն) և Սաուդյան Արաբիան (3.3 մլն): «Պրոպուբլիկայի» տեղեկացմամբ` Թուրքիայի լայնամասշտաբ ամերիկյան լոբբիստական գործունեության պատճառը գլխավորապես 2007թ. ԱՄՆ կոնգրեսի օրակարգում հայտնված հայկական բանաձևն էր:
Աղբյուր` Panorama.am - 25-5-2009
Wednesday, August 26, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment