Wednesday, September 23, 2009

Աշխարհը թքելու է Թուրքիայի ղեկավարության երեսին, Աշխարհի եզդիների միության նախագահ

Tert.am.23-9-2009- «Եթե հանցագործը չի ընդունում իր հանցագործությունը, նշանակում է` նա այդպես էլ շարունակելու է»: Այսպես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնաբանել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիագիտության պրոֆեսոր Ազիզ Թամոյանը: Բացի այդ, նա լրագրողներին հայտարարել է, որ ողջունում է այս գործընթացը: «Թուրքերը պետք է մինչև այսօր ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Արդեն 20 երկրներ են ճանաչել այն»: Նշելով, որ նախորդ դարի սկզբին Թուրքիայում ավելի քան մեկուկես միլիոն հայ և 500 հազար եզդի են սպանվել` Թամոյանը ցանկություն է հայտնել, որպեսզի այսօր առկա հայ-թուրքական հարաբերությունները, ամեն դեպքում, շարունակվեն: Բացի այդ, Հայաստանի գլխավոր եզդին չի պատկերացնում, թե Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ինչ հանձնաժողովի մասին կարող է խոսք գնալ: «Ո՞վ չգիտի դրա մասին: Ֆրանսիա՞ն, Ամերիկա՞ն, Ռուսաստա՞նը: Եթե նրանք չլինեին, եղած եզդիներն ու հայերն էլ վերացված կլինեին»: «Եղբայրաբար» դինելով հայ-թուրքական Արձանագրությունների դեմ հանդես եկող դաշնակներին` Թամոյանը նրանց կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: «Ազգի մեջ պառակտում մտցնելը գեղեցիկ չէ»,- նշել է նա: Թամոյանը նաև ընդգծել է, որ այս բանակցություններում Հայաստանը ոչինչ չի կորցնում, այլ նույնիսկ շահում է: «Աշխարհը թքելու է Թուրքիայի ղեկավարության երեսին: Կասեն` տեսեք, թե ինչպես են նրանք ընդառաջ գնում և ուզում են լուծել հարցը խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահը:

No comments: