«ԱԶԳ», 23-09-2009- Այդ մասին տեղեկացրել է Նյու Յորքի թուրքական կայքէջըՙ TurkishNY.com-ը: Ըստ տեղեկության, իրանական կողմը պարսպապատման աշխատանքներ է սկսել Թուրքիայի հետ սահմանի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներում: Դրա նպատակը գերիշխող բարձունքներից 454 կմ երկայնքով սահմանը վերահսկելն էՙ խափանելու համար PKK-ի եւ այս կազմակերպության իրանական մասնաճյուղիՙ PJAK-ի գրոհայինների ներթափանցումն ու մաքսանենգությունը: Ի դեպ, սահմանի պարսպապատումը մտահոգություն է պատճառել թուրքական հատվածի սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Նրանք առարկել են, ասելով. «Իրանում մենք ազգականներ ունենք, բարեկամություն ենք անում իրանական սահմանամերձ գյուղերի հետ: Սահմանն արդեն ականապատված է, ինչ կարիք կար պարսպապատելու»:
Wednesday, September 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment