Saturday, September 19, 2009

Նեմցովը փորձել է արդարանալ ադրբեջանցիների առջև

Tert.am. 18-9-2009- «Ժիրինովսկին իսկական խեղկատակ է, ով արդեն հասցրել է ամենուրեք խայտառակել Ռուսատսանի անունը: Ես շատ եմ ցավում, որ նման խեղկատակի հայտարարությունը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին»,- 1news.az-ին հայտնել է ռուսական ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովը` մեկնաբանելով Ժիրինովսկու խոսքերն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական հողեր են, և եթե մենք օգնենք դրանք վերադարձնել Ադրբեջանին, դա կրկին հակամարտության պատճառ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև»: «Որքանով որ ես գիտեմ, Հայաստանը և Ադրբեջանը մոտ են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, և չնայած ես ընդդիության ներկայացուցիչ եմ, պետք է անկեղծորեն ասեմ, որ դրանում շահագրգռված է նաև Ռուսաստանի նախագահը, իսկ Ժիրինովսկու նման արտահայտությունները կարող են խաչընդոտ հանդիսանալ կողմերի ջանքերի համար` հարված հասցնելով որպես միջնորդ հանդես եկող մեր երկրի իմիջին: Այդ իսկ պատճառով Ժիրինովսկու պես մարդկանց խրախուսելու փոխարեն, հարկավոր է նրանց պատժել»,- հայտարարել է Նեմցովը:

No comments: