Saturday, October 10, 2009

ԳՅՈՒԼԸ ՓԱՐԻԶՈՒՄ ԽՈՍԵԼ Է «1915-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

«ԱԶԳ», 10-10-2009- Հոկտեմբերի 8-ին Փարիզում ֆրանսիական LCI հեռուստաընկերության էկրանից պատասխանելով «Թուրքիան ե՞րբ է հրաժարվելու բանտարկել նրանց, ովքեր 1915-ի իրադարձությունների առնչությամբ արտահայտվում են հայկական պնդումների օգտին» հարցին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ երկրում այդպիսի օրենք չի գործում, Թուրքիան առաջվանը չէ, դրսում նրա ընկալումները էապես տարբերվում են իրողություններից, ապա եւ ընդգծել է. «Թուրքիայում կարելի է ամեն տեսակետ արտահայտել, միայն թե դա բռնություն չներառի: Օրինակ, ես չեմ հավատում 1915-ի իրադարձություններին վերաբերող հայկական պնդումներին, սակայն իմ մոտեցումը չի խոչընդոտում ուրիշներին, որ այդ կարծիքն արտահայտեն»:

No comments: