/PanARMENIAN.Net/ 16.10.2009 - 2009 թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 25 տեղով եւ զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 100-րդ հորիզոնականը: Առաջատարների եռյակում փոփոխություն չկա: Դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որին հաջորդում է Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Հոլանդիան:
Լավագույն տասնյակում իր տեղում` 7-րդ հորիզոնականում է մնացել միայն Անգլիայի հավաքականը: Ռուսաստանի հավաքականը դուրս է եկել առաջին տաս հավաքականների շարքից` 6-րդ իջնելով 12-րդ տեղ: Իսկ պորտուգալացիները 17-ից 10-րդ տեղն են բարձրացել:
Առաջին տաս թիմերի եւ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակից թիմերի դասակարգային դրությունն ունի հետեւյալ տեսքը`
1. Բրազիլիա - 1632 (միավոր)
2. Իսպանիա - 1629
3. Հոլանդիա - 1340
4. Իտալիա - 1215
5. Գերմանիա- 1161
6. Արգենտինա - 1103
7. Անգլիա - 1101
8. Խորվաթիա - 1087
9. Ֆրանսիա - 1049
10. Պորտուգալիա - 1042
39. Թուրքիա - 737
42. Բոսնիա եւ Հերցեգովինա - 721
68. Բելգիա - 474
100. ՀԱՅԱՍՏԱՆ - 325
103. Էստոնիա - 306
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment