Saturday, October 17, 2009

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

«Լրագիր» 16-10-2009 - Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարարի տիկնոջ` Նատալյա Նալբանդյանի նախագահությամբ գործող Բարի գալուստ Հայաստան ասոցիացիան այցելեցություն կազմակերպեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր: Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին եւ ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ ասոցիացիայի անդամները եղեւնի տնկեցին Հիշողության պուրակում: Դիվանագետների կանայք եւ կին դիվանագետները այցելեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, ավելի հանգամանալից ծանոթացան Ցեղասպանության պատմությանը, գրառումներ կատարեցին հուշամատյանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments: