Thursday, October 1, 2009

Մոտ ժամանակներս կգործարկվի Հայաստանի Սփյուռքի նախարարության նոր կայքը

/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Հայաստանի Սփյուռքի նախարարությունը շուտով կգործարկի նոր վեբ-կայքը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մասնավորապես, նա ասել է, որ վերջին ժամանակներս նախարարությունում սկսվել են ապագա կայքին հարիր դիզայնի ընտրության աշխատանքները, եւ արդեն վերջնական որոշում է ընդունվել աղբյուրի կառուցվածքի եւ ձեւավորման վերաբերյալ:

No comments: