«Անկախ» 30-9-2009- «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և հարուցված քրեական գործն այսօր ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:
Փաշինյանի դեմ քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մասերով:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment