News.am. 30-9-2009- «Ոչ միայն 301 հոդվածը, այլ նաեւ շատ ու շատ խնդիրներ այսօր կան Թուրքիայում»,- այսօր «Սիվիլիթաս» կազմակերպությունում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց թուրքական «Զաման» թերթի լրագրող Յավուզ Բայդարը, ընդգծելով, որ օրինակ մի հին օրենք է գործում, ըստ որի Աթաթուրքը սուրբ է եւ եթե որեւէ մեկն ինտերտենտային կայքում անգամ որեւէ բացասական տեսակետ հայտնի նրա մասին, կարող են կայքը փակել:
Նա նշեց, որ այդ նույն 301 հոդվածն իր վրա էլ է տարածվում, բայց իրենք գնալով ավելի ու ավելի քիչ են վախենում նման հոդվածներից: «Իհարկե դատախազը կարող է գործ հարուցել իմ նկատմամբ, բայց ես գիտեմ, որ ինձ չեն դատելու, ուղղակի ժամանակ կծախսեմ այդ դատական գործընթացի վրա»,- ասաց թուրք լրագրողը, ով այս քննարկման ժամանակ ազատորեն խոսում էր ցեղասպանության մասին:
Հարցին, թե արդյո՞ք այսօր թուրք ազգը պատրաստ է ներողություն խնդրել ցեղասպանության համար, նա ազնվորեն պատասխանեց, որ այսօր դրան պատրաստ չէ, բայց անցած տարի կազմակերպված ներողության ակցիան նոր սկիզբ դրեց: «10 տարի առաջ նման բան հնարավոր չէր: Հասարակությունը միանգամից չի կարող փոխվել: Ժամանակի ընթացքում դա կլինի, հոգ մի տարեք»,- ասաց թուրք լրագրողը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment