Thursday, October 1, 2009

ԼՂ զարգացումը չապահովող լուծման մենք չենք գնա. նախագահ

Tert.am- 30-92009- «Մենք ԼՂՀ խնդիրը ևս պետք է լուծենք, այստեղ կասկած չկա, բայց պետք է լուծենք այնպես, ինչպես տասնյակ տարիներ մենք ասել ենք։ Չեմ ուզում նորից կրկնել՝ երբ որ մենք բանակցությունների միջոցով գանք–հասնենք մի այնպիսի լուծման, որը տևական խաղաղություն է բերելու այդ տարածաշրջանում, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղին զարգանալ, մենք այն ժամանակ ահա այսպիսի քննարկումներ կկազմակերպենք՝ և Հանրային խորհրդում, և կուսակցությունների հետ, և հասարակության մեջ։ Բայց եթե մենք չտեսնենք մի այդպիսի լուծում ոչինչ չի կարող մեզ ստիպել գնալ լուծման»,– այսօր Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահն անդրադարձել է նաև հայ–թուրքական Արձանագրություններում Ղարաբաղի կարգավորման և հայ–թուրքական նորմալացման գործընթացի միջև եղած կապերին ու հերքել դրանց գոյությունը։ Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է այն խոսակցություններին, թե հայ–թուրքական կարգավորման դիմաց զիջվում է Ղարաբաղը։ «Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել և երբ որ պետք էր էնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին ու նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որովհետև կարող էին զինկոմիսարիատից գալ ու ասել՝ էս փողոցում ինչ ես անում։ Բա սա աբսուրդ չի՞։ Ինձնի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանեն, որ ի՞նչ»,– հայտարարել է ՀՀ նախագահը։

No comments: