Tert.am- 18-10-2009- Հայ-թուրքական արդեն ստորագրված Արձանագրությունների վավերացման հնարավորությունն ու չվավերացման հնարավորությունը հավասար է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Շարունակելով`քաղաքագետը նշել է, թե ինքը չի ցանկանում վավերացման կամ չվավերացման հնարավորությունների համար տոկոս նշել, սակայն երկու երկրներում էլ Արձանագրությունների վավերացման հավանականությունը նույնքան է։
Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախնական տեղեկություններով կայանալու է հոկտեմբերի 20-ին, որոշիչ կլինի Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման հարցը քննարկելու առումով։ Այդ նիստից հետո Արձանագրությունները կուղարկվեն Թուրքիայի խորհրդարան, որտեղ էլ դրանք պետք է վավերացվեն։
Վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին խոսելիս` քաղաքագետն ասել է, որ երկու երկրներում էլ կան ընդդիմություններ, որոնք դեմ են Արձանագրություններին, սակայն Թուրքիայում իրավիճակն այլ է:
«Թուրքիան պետք է հաղթահարի ոչ միայն իր իշխանությունից դուրս եղած ընդդիմությունը, այլև հենց իշխանության ներսում եղած ընդդիմությունը»,- հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ամեն դեպքում, Կովկասի ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, թե Արձանագրությունները երկու երկրներն էլ կվավերացնեն, եթե լինի բավական կամք։
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment