Sunday, October 18, 2009

Ճարտարապետ. Թուրքիայում տարեցտարի նվազում է հայկական հուշարձանների թիվը

«Նախիջևանում հիմա ինչ որ անում են, Թուրքիայում դա արել են 40, 50, 60-ական թվականներին պետական ծրագրով, հիմա էլ ավելի թույլ շարունակվում է այդ քաղաքականությունը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի ղեկավար Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին, նա ասաց, որ դրանց 80 տոկոսն այլևս չկա: «Հուշարձան պետք է լինի, որ վիճակից խոսենք»,-ասաց ճարտարագետն ու ավելացրեց, որ եղածների թիվը տարեցտարի նվազում է: Ս. Կարապետյանն ընդգծեց այն փաստը, որ Թուրքիան մի կողմից «Աղթամար» է վերանորոգում և բեմադրություն ներկայացնում ողջ աշխարհին, միաժամանակ Աղթամարի դիմաց՝ ընդամենը 5 կմ հեռավորության վրա գտնվող 10-րդ դարի կենտրոնագմբեթ Իլու վանքը բոլդուզերով վերացնում են: «Այս բեմադրությունը աշխարհի համար գոնե մենք պետք է իմանանք, որ բեմադրություն է»,-ասաց Ս. Կարապետյանը: Այժմ կազմակերպությունը ծրագիր է իրականցնում՝ Արևմտյան Հայաստանի գավառների հուշարձանների մասին պատմող աշխատություններով են զբաղված: Կլինի մոտ 50 հատոր գիրք: Նախատեսվում է մի քանի լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն հրատարակել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին:

No comments: