Tert.am. 1-10-2009- Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, ինչպես նաև այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ և շփումներ ունեցել այդ երկրում հայ գաղութի ներկայացուցիչների հետ։
Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայկական կողմի գոհունակությունը հայտնեց հայ-իրանական ջերմ հարաբերությունների ու առարկայական համագործակցության զարգացման առթիվ։
Զրուցակիցները քննարկեցին ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին։ Կողմերն անդրադարձան դրանց իրագործման ուղղությամբ կատարվելիք քայլերին։ Նրանք նաև հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment